Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ասում են...

Ասում են...
31.03.2009 | 00:00

...թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքային ավագանու ընտրությունների հետ կապված արդեն իսկ ունի մշակված մարտավարություն։ Եվ այդ մարտավարությունն ուղղված է լինելու ոչ թե նրան, որ ԲՀԿ-ն մեծամասնություն կազմի ավագանիում, այլ որպեսզի հանրապետականները մեծամասնություն չկազմեն։ ԲՀԿ-ում համարում են, որ եթե ՀՀԿ-ն մեծամասնություն չունենա, իրենք կարող են մյուս ուժերի, այդ թվում ընդդիմության հետ կոալիցիա ձևավորելով առաջադրել քաղաքապետի իրենց թեկնածուին և նրա համար ապահովել պատգամավորների մեծամասնության աջակցությունը։ Ըստ շրջանառվող լուրերի, այդ թեկնածուն Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրի տնօրեն, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության մեջ լայն կապեր ունեցող, Գագիկ Ծառուկյանի մերձավոր ընկերներից Մխիթար Մնացականյանն է։

Դիտվել է՝ 7638

Մեկնաբանություններ